«Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» Սոցիալական գործընկերության 7-րդ Ազգային Կոնֆերանս

Հոկտեմբերի 21-ին առավոտյան պարապունքի կեսից դեպի Էրեբունի Պլազա  կոնֆերանսի  էի շտապում,դեռ չգիտեի ինձ այնտեղ ինչ էր սպասվում գիտեի միայն խորագիրը «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար»,որը շատ բան էր ասում:Էրեբունի պլազա  դահլիճում պետք է տեղի ունենար կոնֆերանսը ,այն այսպես ասած նվիրված էր կրթական ծրագրերին,ձեռնարկատիրական կրթության կարևորությանը, երիտասարդներին էր վերաբերում քննարկումը,որը ի դեպ շատ խոցելի հարց է ՀՀ-ում:Ես նույնպես պետք է ելույթ ունենայի,շատ ինքնավստահ էի,քանի որ շատ բան ունեի կիսվելու,բայց միևնույն ժամանակ մտահոգ էի:Ինքնավստահությանս աղբյուրը Սեբաստացի լինելն է: Continue reading

Մոլը՝ նորարարությամբ լեցուն

Սեբաստացի մոլը Մայր դպրոցի կենտրոնական մուտք-այգում կազմակերպեց ցուցադրություն:Մոլը նոր գույներով ու նորարարությամբ էր ներկայացել այսօր: Սեբաստացի մոլի նախաձեռնությամբ տեխնոլոգ խմբերը իրենց հմտություններով լեցուն նոր ծառայության ներկայացում կազմակերպեցին:Այսուհետև Սեբաստացի մոլը տոնավաճառներին  առաջարկելու է կոշիկների ձևավորման ու գունավորման ծառայություն:Այս ծառայությունը հնարավորություն կտա հաճախորդներին ընդգծելու իր ինքնատիպությունը,իր ոճն ու անհատականությունը:

gorc

Սեբաստացի մոլը նոր գույներով ու ներկայացմամբ

Այսօր ժամը՝ 11:00-ից Սեբաստացի մոլ ակումբի նախաձեռնությամբ  Միջին դպրոցի և Գեղարոտի արվեստանոցները Խառնարանի կենտրոնական մուտք-այգում կազմակերպում են  ցուցադրություն, որտեղ կներկայացվեն նաև անհատականությունը և ինքնավստահությունը ընդգծող նոր նախագծեր, նոր ոճ, նոր ընթացք … Անակնկալներով լի նախագիծը կավարտվի ժամը 13:00-ին։ Սիրով սպասում ենք բոլորին:14340026_1785949088356812_1948523935_o

Ակումբային հավաք

«Սեբաստացի  մոլ» ակումբի այսօրվա հավաքի քննարկման հարցն է «Մարկետինգի հմտություններ»  թեման:Թեմային ծանոթանալուց հետո սովորողները քննարկեցին մոլին առնչվող մարկետինգային որոշ խնդիրների լուծման տարբերակներ:

 

akumb

akumb

Տպավորություններով լեցուն ուրբաթը

Այս շաբաթ Մեդիաուրբաթը  Յուրի Բախշյանի այգում էր:Բիզնես կենտրոնի անդամները՝ գործընկերներս,ավելի շուտ էին  հասել այգի:Ես մի փոքր ուշացել էի,երբ հասա ցուցահանդես-վաճառքը գործում էր:Եռուզեռ էր,ուրա՜խ էինք,տոնավաճառի ընթացքը գոհացուցիչ էր:Տիար Բլեյանը նույնպես մեր հաճախորդն էր ու ես մեծ սիրով ու ոգևորվածությամբ սպասարկում էի նրան:14359894_1785949115023476_2067395788_o 14407555_1307196082637491_1296376205_n 14371812_1307196095970823_1232667994_n 14365264_1307196052637494_1667735047_n

Continue reading

Ակնկալիքներ

Սեբաստացի մոլն ակնկալում է տեխնոլոգ ուսուցիչների ու խմբերի հետ ակտիվ համագործակցություն,որի  արդյունքում մոլում  առկա տեսականին կհամալրվի բազմազան նոր ապրանքներով:Տեսականին թարմացնելուց  հաշվի  ենք առնելու նաև պահանջարկը,իսկ պատվերներին  արձագանքելու ենք շատ արագ: Continue reading