Մեդիա սրճարան

Կրթահամալիրի տոնին Սեբաստացի մոլը կազմակերպել էր տոնական ցուցահանդես- վաճառք, նաև Համեղ ցուցահանդես-վաճառք և այս փորձը օգնեց մեզ, որպեսզի հասկանայինք պահանջարկը, սովորողների առաջարկն ու հստակեցնեինք  մեր հետագա  Համեղ նախագծերը»: Համեղ ցուցահանդես-վաճառքին ակտիվորեն պատրաստվել էին քոլեջի, միջին և ավագ դպրոցի սովորողները: Համեղ ցուցադրության փոքրիկ փորձ արեցին նաև 5 տարեկանները:   Continue reading

«Մեդիա աճուրդ» նախագիծ

Նպատակը՝

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Սեբաստացի մոլ ուսումնական կենտրոնը առաջարկում է «Մեդիա աճուրդ» նախագիծ, որի հիմնական նպատակն է սովորողներին ծանոթացնել աճուրդի  էությանը, տեսակներին, ինչպես նաև այն կիրառելի դարձնելով խթանել Սեբաստացի մոլի ապրանքների իրացմանը: Այն նպաստելու է  նաև սովորողների տնտեսագիտական տրամաբանության զարգացման: Աճուրդը հնարավորություն կտա «Սեբաստացի մոլ» սրահում գտնվող սովորողների ուսումնական աշխատանքները՝ արվեստի գործերը ներկայացնել և իրացնել առավելագույն արժեքով: Continue reading

«Ստեղծի՛ր քո գործը» սոցիալական բիզնես նախագիծ

Նախագծով նախատեսվում է՝
Տեսական և գործնական դասընթացներ՝ հետևյալ թեմաներով՝

• սոցիալական ձեռներեցություն,
• կար ու ձև,
• ասեղնագործություն,
• հելունագործություն,
• դեկորատիվ իրերի պատրաստում,
• սոցիալ մեդիա մարքեթինգ:

Մասնակցություն՝ ցուցահանդես վաճառքներին
Ծրագին կարող են մասնացել Կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները, ովքեր հետաքրքրված են ձեռագործով:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է lily.yeghiazaryan@mskh.am էլեկտրոնային հասցեին ուղարկել անձնական տվյալները և մոտիվացիոն նամակ՝ պատասխանելով հետևյալ հարցերին՝
Ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ծրագրին,
Ի՞նչ ակնկալիքներ ունեք ծրագրից,
Նշվածներից բացի ի՞նչ կցանկանայի սովորել:

20145

 

Սեբաստացի մոլ-ուսումնական արտադրամաս-լաբորատորիա Ակումբային նախագիծ

Նպատակը

Շյուղերով, հելունով, ասեղնագործության ուսումնական լաբորատոր աշխատանք-դասընթացների արդյունքում ստեղծել կրթահամալիրային նոր բրենդ, որ մի դեպքում, բարիք է՝ սովորողի, կրթահամալիրի կարիքներն ապահովելու համար, մյուս դեպքում՝ պատրաստի արտադրանք՝ Սեբաստացի մոլում և կրթահամալիրի այլ ցուցադրություններում, տոնավաճառներում ներկայացնելու և վաճառելու համար: Continue reading

«Սեբաստացի մոլ» ուսումնական նախագիծ

<<Սեբաստացի մոլ>> նախագիծը ուսումնական, ուսուցողական, ստեղծագործական բիզնես նախագիծ է։ Այն իր մեջ ներառում է մի քանի ոլորտներ, որոնք փոխկապակցվում են իրական հմտությունների և այն կյանքում, գործունեության մեջ իրացնելու հետ: Պատշաճ աշխատանքային հայեցակարգի և դրա իրականացման դեպքում մոլի նախագիծն ունի զարգացող հեռանկար:

Նպատակը․ մոլում արտադրանքները լինեն նաև թեմատիկ,նաև հաշվի առնելով Կրթահամալիրի ծիսական տոնացույցը: Այս դեպքում, աշխատանքների ստեղծման մասնակիցներ կարող են լինել կրթահամալիրի ամենատարբեր ծրագրերում ընդգրկված բոլոր սովորողները և դասավանդողները` ըստ իրենց նախասիրությունների և հմտությունների:

2․Մոլի արտադրանքները հասանելի պետք է լինեն ոչ միայն <<Սեբաստացի Մոլ>>ի տարածքում, այլ նաև  տոնավաճառներ կազմակերպել քաղաքի մարդաշատ վայրերում, դպրոցներում, ինչպես նաև մարզերում: Կրթական փոխանակումների ծրագրերի ընթացքում մեծ դեր կարող է ունենալ մարզերի հետ համագործակցության ծրագրերի մշակումն ու իրականացումը:

3․Աշխատանքները հեշտ և բարձրորակ կազմակերպելու համար կատարել աշխատանքի բաժանում՝ արտադրողներ, մարկետոլոգներ, շուկայի ուսումնասիրման և զարգացման մասնագետներ, գովազդողներ և այլն։

4. Ստեղծել «Սեբաստացի մոլ»ակումբ,որտեղ կուսուցանվեն տնտեսագիտական, շահութաբեր գործունեություն կազմակերպելու, բիզնես պլան նախագծելու, արտադրանքի ընտրման, գովազդման պրակտիկ նյութեր, ինչպես նաև այլ կիրառելի հմտություններ, որոնք կօգնեն սովորողին այդ փուլում, ինչպես նաև ապագայում ունենալ իր փոքրիկ բիզնեսը:

5․Մոլը պետք է ունենա իր կայքէջը mskh.am-ի տիրույթում: Կայքում պետք է հստակ զետեղված լինեն մոլում առկա բոլոր վաճառքի իրերն ու արտադրանքները` իրենց նկարագրով ու մնացած մանրամասներով:

Իրականացնողներ կարող են լինել կրթահամալիրի ամենատարբեր ծրագրերում ընդգրկված բոլոր սովորողները և դասավանդողները` ըստ իրենց նախասիրությունների և հմտությունների:

Շահառուներ կարող են լինել բոլորը` սովորողներ, աշխատակիցներ, ծնողներ և համայանքն ընդհանրապես:

Բյուջեն.մոլը շահույթ հետապնդող և ինքնաֆինանսավորվող նախագիծ է:Մոլն արդյունքում կարող է լինել «ՓԲԸ» կամ «ԲԲԸ»:Բաժնետոմսերի վաճառքի միջոցով մոլն ձեռք կբերի իր համար անհրաժեշտ նախնական դրամական միջոցները,ինչպես նաև ուսումնական բնույթով արդյունավետ  կլինի սովորողների համար.կծանոթանան բաժնետոմսի ստեղծման,սպառման ընթացքին,ինչպես նաև կարող են բաժնետեր լինել:

Աշխատակարգ.

Շողիկ Պողոսյանը և «Գարդենիա» ակումբը տրամադրելու են բույսեր,ինչպես նաև զբաղվելու են մոլի սենյակային բույսերի խնամքով:

Համագործակցություն Զառա Ոսկանյանի ,Անի Հովհաննիսյանի ու Թամար Հարությունյանի հետ:Նրանց և սովորողների իրականացրած նախագծերի արդյունքները ՝ արտադրանքները,առկա կլինեն մոլում:

Համագործակցություն « Տիգրան Հայրապետյան » գրադարանի հետ:

Նոր համագործակցություն Էդմոն Փաշինյանի հետ. ծաղիկների մշակում ու վաճառք:

Ցուցահանդես- վաճառքի պատասխանատու՝ Անի Աճեմյան,

Շուկայի զարգացման պատասխանատու ՝ Ինա Միրզայան,

Բլոգի վարող ՝ Արփի Սահակյան

Բոլոր արտադրանքները կոդավորված են:Արտադրանքները մուտքագրվելու են  Excell ֆայլում,որտեղ հստակ նշվելու է արտադրանքի անունը,քանակը,կոդը մուտքագրման օրը,ինչպես նաև վաճառքի դեպքում նույն սկզբունքով առանձնացված Excell ֆայլում կգրանցվի:

Բլոգը ունի բաժիններ,որտեղ տեղադրված են լինելու մոլի առկա տեսականին ՝իրենց բնութագրերով:

Արդյունքում մոլն սովորողներին,դասավանդողներին հնարավորություն  է տալիս զբաղվել բիզնեսով,փորձ ձեռք բերել, շահույթ ստանալ, ինչպես նաև սովորել և տիրապետել բիզնես հմտություններին: