Ուսումնական վերնիսաժ կրթահամալիրի կենտրոնում

Ուսումնական ցուցահանդես-վաճառք Սեբաստացի մոլում:

Ցուցադրվող ապրանքներ՝

.կավե իրեր, բատիկա և վիտրաժ աշխատանքներ, ձեռագործ իրեր, հագուստի մոդելներ, արծաթե աքսեսուարներ,

.բույսեր, գրքեր,

.հրուշակեղեն, մրգային ժելեներ, մրգային ֆրեշ, օշարակ: Continue reading

Դուք ինչպիսի՞ ղեկավար եք

Դուք ինչպիսի՞ ղեկավար եք

Տրված հարցերին պետք է պատասխանել՝ «այո» կամ «ոչ»:

1. Սիրո՞վ եք կատարում լուծման ոչ տիպական կառուցվածք ունեցող կառավարման առաջադրանքներ (այո- 1, ոչ- 0):

2. Դժվարությա՞մբ եք հրաժարվել կառավարման այն մեթոդներից, որոնք կիրառել եք նախկինում՝ ձեր պաշտոնավարման ընթացքում (այո- 0, ոչ- 1): Continue reading

Ինչպե՞ս եք կառավարում ձեր Ժամանակը աշխատավայրում

20156

Ինչքան հաճախ ենք հայտնաբերում, որ օրն անցավ, իսկ գործերը կիսատ են մնացել… Ժամանակի սխալ կառավարումը, վատնումը ոչ միայն անարդյունավետ աշխատանքի, այլև բազմաթիվ սթրեսների պատճառ են դառնում: «Ծախսեք րոպեներ’ խնայելով ժամեր»: Ձեզ եմ առաջարկում այս փոքրիկ թեստը՝ պարզելու ինքներդ Ձեզ համար, թե որքան ենք կարևորում ժամանակի օպտիմալ կառավարումը:

Հաճա՞խ եք տրտնջում, որ էլի ամեն ինչ թողել եք վերջին րոպեին: Continue reading

Ցուցահանդես՝ անիվներին

Նպատակը՝

Նորարարությամբ լեցուն Սեբաստացի մոլ ակումբը հեծանիվները ոչ միայն օգտագործում է որպես փոխադրամիջոց,այլև նոր «առողջ» ցուցադրությամբ հանդես գալու հարթակ:Սովորողները նախատեսում են Սեբաստացի մոլի աշնանային տեսականին ներկայացնելու  մեր թաղին:

Նախագիծը նախատեսում է  Սեբաստացի մոլ – Սուրբ Երրորդություն եկեղեցի – Բաշխյանի այգի – Անկախ թաղամաս ուղղությամբ ցուցահանդես-արշավ կազմակերպել: Continue reading

Նոր ապրանքը

Հանգստյան օրերին Սեբաստացի մոլն աշխույժ էր,անգամ հաճախորդների պակաս չէր զգում:Մոլի շաբաթօրյա «նոր ապրանքը»՝ զեղչը,հետաքրքրիր միջոցառում էր բոլոր բուսասերների համար:Այո,զեղչը համարվում է նոր ապրանք ու իր տեսակով հասանելի ու տարբերվող: Սենյակային բույսերը զեղչել էինք,տեղեկացրել մեր հաճախորդներին,ովքեր բուսասեր են ու շահավետ արդյունքն ակնհայտ էր: Իսկ  «Գարդենիա» ակումբի նոր արտադրանքը՝ օշարակը,որը դեռ նոր էր շուկա մուտք գործում,գտավ իր առաջին գնորդին: Continue reading

Կիրակնօրյա մոլ

Բիզնես ոլորտը հանգիստ չի սիրում,այն միշտ պետք է շարժուն և ակտիվ լինի:Սա այն ոլորտը չէ, որ թողնենք ժամանակի ընթացքում զարգանա ու արդյունքն ակնհայտ երևա:Ոչ,ինչի՞ն սպասել,բիզնեսը կառավարել է պետք,հետևել,ժամանակի ընթացքում  ինչպե՞ս զարգանա,չէ որ զարգացնել է պետք:Արդյունքն ակնհայտ կերևա միայն այն ժամանակ,երբ  բիզնես ոլորտի ղեկավարն ու իր թիմը իրենց իսկ հետևողականությամբ,քայլերի հստակությամբ բիզնեսն հասցնեն արդյունքի:Բիզնեսին նվիրվել է պետք,որպեսզի  նվաճենք բիզնեսի բարձունքը:                                                                      «Կիրակնօրյա մոլ» նախագծի հիմնական նպատակն է կիրակնօրյա եռուզեռ ստեղծել մոլում: Միջոցառումներ, ակցիաներ,ֆլեշմոբեր կազմակերպել նաև կիրակի օրերին:Հաշվի առնելով նաև  ոչ աշխատանքային օրերին խանութներում գնումների մեծ ծավալը, պետք է աշխատենք և ակնկալենք այդպիսի արդյունք ստեղծել նաև մոլում:«Կիրակնօրյա մոլ» նախագծի ամենշաբաթյա միջոցառումների ցանկը կհրապարակվի հոկտեմբերի 1-ին,և յուրաքանչյուրս մեր մասնակցությամբ,մեր ներդրումներով մոլը բարձունքին կտեսնենք:

 

14359894_1785949115023476_2067395788_o