Մեդիաաճուրդ 11.01.17

«Մեդիաաճուրդ» նախագիծը ուսումնական բիզնես նախագիծ է։ Հիմնական նպատակն է խթանել սովորողների ստեղծական աշխատանքը։ Նախագծի միջոցով սովորողները կծանոթանան աճուրդի էությանը, տեսակներին, կզարգանան արտադրական-իրացման հմտություններ։
Խնդրում եմ ակտիվ լինել և տարածեl աճուրդային հայտարարությունները, մասնակցել աճուրդին, տեղեկացնել հնարավոր շահառուներին։
Եվ այսպես։
Ներկայացվում է սովորողի աշխատանք, նկարագրությունը՝
Նատյուրմոտ, չափսը՝ A3
Նյութը՝ սանգինա, մատիտ
Մեկնարկային գին՝ 10000 դրամ 
Աշխատանքի հեղինակ՝ Լիլիթ Խաչատրյան
Աճուրդի մեկնարկը՝ 16:00
Աճուրդի տևողությունը՝ 24 ժամ:

Աճուրդի վարող՝ Գոհար Աղաբեկյան

img_165711

Բիզնես նախագծերը՝ ճամբարային օրակարգում

Ճամբարային առօրյայում արդեն կավելանան նսև բիզնես նախագծերը՝ որպես արտադրությամբ ուսուցման արդյունք: Ճամբարային ջոկատները համագործակցելով բիզնես կենտրոնի հետ, ցանկություն հայտնեցին իրենց իսկ սսնդի ինքնասպասարկումը համատեղել բիզնես նախագծի հետ: Նրանք կբավարարեն իրենց պահանջմունքները ու նաև շահույթ կստանան: Արդեն որոշվել թե ի՞նչ են պատրաստելու, ի՞նչ ապրանքներով, և հաշվարկել են  ի՞նչքան շահույթ են ստանալու: Այս արտադրությամբ նաև զարգացնում ենք տնտեսագիտական տրամաբանությունը՝հաշվարկելով ծախսերն ու եկամուտը:

Նախագծում կներառվեն միջին դպրոցի սովորողները:

3333666