Հագուստի պատվերներ

Սեբաստացի մոլը նաև ունի հագուստի մոդելավորման ծառայություն:

Advertisements

Սեպտեմբերյան կլոր սեղան-քննարկում

Սեպտեմբերի 29-ին ժամը՝ 15:30,Սեբաստացի մոլ ակումբը հրավիրում է կլոր սեղան-քննարկման Սեբաստացի մոլում:

Օրակարգում՝

Մոլի սեպտեմբերյան նախագծերի արդյունքների ամփոփում,

Ցուցահանդես-վաճառքների հաշվետվություն,

Մոլի հոկտեմբերյան նախագծերի ներկայացում

«Ուսման արդյունքը՝մոլում» հոկտեմբերյան նախագծերի ներկայացում:

 

 

 

 

 

Կիրակնօրյա մոլ

Բիզնես ոլորտը հանգիստ չի սիրում,այն միշտ պետք է շարժուն և ակտիվ լինի:Սա այն ոլորտը չէ, որ թողնենք ժամանակի ընթացքում զարգանա ու արդյունքն ակնհայտ երևա:Ոչ,ինչի՞ն սպասել,բիզնեսը կառավարել է պետք,հետևել,ժամանակի ընթացքում  ինչպե՞ս զարգանա,չէ որ զարգացնել է պետք:Արդյունքն ակնհայտ կերևա միայն այն ժամանակ,երբ  բիզնես ոլորտի ղեկավարն ու իր թիմը իրենց իսկ հետևողականությամբ,քայլերի հստակությամբ բիզնեսն հասցնեն արդյունքի:Բիզնեսին նվիրվել է պետք,որպեսզի  նվաճենք բիզնեսի բարձունքը:                                                                      «Կիրակնօրյա մոլ» նախագծի հիմնական նպատակն է կիրակնօրյա եռուզեռ ստեղծել մոլում: Միջոցառումներ, ակցիաներ,ֆլեշմոբեր կազմակերպել նաև կիրակի օրերին:Հաշվի առնելով նաև  ոչ աշխատանքային օրերին խանութներում գնումների մեծ ծավալը, պետք է աշխատենք և ակնկալենք այդպիսի արդյունք ստեղծել նաև մոլում:«Կիրակնօրյա մոլ» նախագծի ամենշաբաթյա միջոցառումների ցանկը կհրապարակվի հոկտեմբերի 1-ին,և յուրաքանչյուրս մեր մասնակցությամբ,մեր ներդրումներով մոլը բարձունքին կտեսնենք:

 

14359894_1785949115023476_2067395788_o

 

Ֆլեշմոբային ցուցահանդեսը

Սեբաստացի մոլն այսօր ֆլեշմաբային ցուցահանդես-վաճառք ունեցավ Կոմիտասի անվան այգում: Չնայած աշնանային մռայլ եղանակը փորձում էր մեզ խանգարել,սակայն նպատակասլաց էինք և շարունակեցինք աշխատել: Գերել էինք ծանոթ-անծանոթի. նայում էին,հիանում ու հպարտանում,որ պատանիները ստեղծագործող են ու նախաձեռնող:                                                                                     Քաղաքը մե՜րն էր,այգին մեր ստեղծագործական միջավա՜յրը: Ցուցադրությունը տարբերվող էր,քանի որ ցուցադրվում էր նաև կավե իրերի,բատիկայի,ապակու վրա նկարչության աշխատանքային ընթացքը: Սովորողները ոգևորված էին,որ իրենց աշխատանքային ընթացքը տեսանելի է բոլորին  և անչափ ուրախանում էին,երբ վաճառվում էին:                                                                                                         Արտադրողնե՜ր,մենեջերնե՜ր,գովազդողնե՜ր,վաճառողնե՜ր …                                                                      Կեցցե՜ք,Սեբաստացի մոլի զարգացումն արդեն տեսանելի է…

Մոլը՝ նորարարությամբ լեցուն

Սեբաստացի մոլը Մայր դպրոցի կենտրոնական մուտք-այգում կազմակերպեց ցուցադրություն:Մոլը նոր գույներով ու նորարարությամբ էր ներկայացել այսօր: Սեբաստացի մոլի նախաձեռնությամբ տեխնոլոգ խմբերը իրենց հմտություններով լեցուն նոր ծառայության ներկայացում կազմակերպեցին:Այսուհետև Սեբաստացի մոլը տոնավաճառներին  առաջարկելու է կոշիկների ձևավորման ու գունավորման ծառայություն:Այս ծառայությունը հնարավորություն կտա հաճախորդներին ընդգծելու իր ինքնատիպությունը,իր ոճն ու անհատականությունը:

gorc

Սեբաստացի մոլը նոր գույներով ու ներկայացմամբ

Այսօր ժամը՝ 11:00-ից Սեբաստացի մոլ ակումբի նախաձեռնությամբ  Միջին դպրոցի և Գեղարոտի արվեստանոցները Խառնարանի կենտրոնական մուտք-այգում կազմակերպում են  ցուցադրություն, որտեղ կներկայացվեն նաև անհատականությունը և ինքնավստահությունը ընդգծող նոր նախագծեր, նոր ոճ, նոր ընթացք … Անակնկալներով լի նախագիծը կավարտվի ժամը 13:00-ին։ Սիրով սպասում ենք բոլորին:14340026_1785949088356812_1948523935_o

Ակումբային հավաք

«Սեբաստացի  մոլ» ակումբի այսօրվա հավաքի քննարկման հարցն է «Մարկետինգի հմտություններ»  թեման:Թեմային ծանոթանալուց հետո սովորողները քննարկեցին մոլին առնչվող մարկետինգային որոշ խնդիրների լուծման տարբերակներ:

 

akumb

akumb