Ուսումնական տարվա մեկնարկ Սեբաստացի մոլում

 

Սեբաստացի մոլում այսօր տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում,որին մասնակցեցին սովորողների խմբեր և տեխնոլոգ  դասվանդողներ: Սովորողներին ու դասավանդողներին  ծանոթացրեցի « Սեբաստացի մոլ » նախագծին, ընթացիկ աշխատանքներին և հետագա քայլերին: Սովորողները ոգևորվեցին այն փաստից, որ իրենք  կարող են մասնակիցը լինել բիզնես նախագծի աշխատանքներին, ինչպես նաև իրենց աշխատանքները  վաճառել մոլում: Դասավանդողները մոլ էին բերել  2015 – 2016 ուսումնական տարվա աշխատանքների արդյունքները,ինչպես նաև ներկայացրեցին  2016 – 2017  ուսումնական տարվա նախագծերը:

Continue reading

Advertisements

Մեր անդրանիկ ցուցահանդես-վաճառքը

Այսօր առաջին ցուցահանդես-վաճառքը կազմակերպեցինք Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում։ Ցուցահանդես-վաճառքն անցավ շատ աշխույժ ու հետաքրքիր։Գնորդները ներկայացրեցին նաև պատվերների առաջարկներ։ Continue reading

Հայտարարություն

Օգոստոսի 22-ին՝ ժամը  9:30-15:00, «Սեբաստացի Մոլ»ն առաջին անգամ կկազմակերպի իր ցուցահանդես -վաճառքը Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում։Ցուցահանդեսում առկա են լինելու ձեռագործ իրեր,սենյակային բույսեր ու գրքեր։Սիրով սպասում ենք բոլորին։

Օգոստոսին՝ եռանդուն

Մոլի արտադրանքները հասանելի են լինելու ոչ միայն <<Սեբաստացի Մոլ>>ի տարածքում, այլև ամենուր ՝ կազմակերպվող ցուցահանդեսների շնորհիվ։ Սովորողները առաջին ցուցահանդես-վաճառքի նախապատրաստական աշխատանքները սկսեցին։ Նրանց առջև դրված առաջին խնդիրը տեղանքի ընտրությունն էր։

Սեբաստացի մոլ (6)

Continue reading

Սեբաստացի մոլի սենյակային բույսերի ծանոթուցում և համակարգում

Իմ հերթական աշխատանքային օրը Սեբաստացի մոլում էր:Տիկին Շողիկը  ծանոթացրեց բույսերին ,իսկ սովորող Արփին օգնեց համակարգել բույսերը:Ինձ համար շատ հետաքրքիր էր,որովհետև գրեթե բոլոր բույսերի անունները անծանոթ էին,ասեմ ավելին,որ«Գարդենիա»ակումբի հետ  համագործակցելու արդյունքում շուտով մեր բլոգում կտեղադրվեն սենյակային բույսերի անվանումների եռալեզու տարբերակները: