Գործատու

Սեբաստացի մոլն  իրականացնում է  «Գործատու» նախագիծը, որը սովորողներին կուսուցանի աշխատանքի հայտի ստեղծման, գործատուի հետ շփման, հարցազրույցի մասնակցման կարևոր մոտեցումներ,ինչպես նաև այլ սկզբունքներ: Պրակտիկ ուսուցումը տպավորիչ և օգտակար կլինի  հատկապես այն սովորողների համար,ովքեր  ցանկություն ունեն իրական աշխատանքով զբաղվելու: Նախ կարևոր է այս բաժնում հայտ ստեղծելը: Այնուհետև, «Աշխատանքի ընդունման» ընթացքը մրցույթային  կլինի:Այն բաղկացած է երկու փուլից՝ վերապատրաստում ու հարցազրույց:Վերապատրաստումը իր մեջ ներառում է աշխատանքի բնույթի մանրամասն ծանոթացում ու փորձառության հմտությունների տիրապետում: Այս փուլերի արդյունքները ամփոփելով «թափուր աշխատատեղերը» կզբաղեցնեն  իրական  աշխատանքով արդյունք ակնկալող սովորողները:

 

Advertisements